ՀՀ ՊՆ-ից հայտնում են՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 30-ի կեսօրին Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումները, իբր, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է զոհվել, չի համապատասխանում իրականությանը: