Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը չհայտարարված այցով ժամանել է Օդեսա:
«Օդեսայում իմ ներկայությունը ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք աջակցում Ուկրաինային ռազմական և տնտեսական առումով, մեր դիվանագիտական և քաղաքական ակտիվությամբ»,- նշել է Բորելը:
Իր ելույթում նա հանդես է եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին՝ դատապարտելով երկրի որոշ տարածքների միացումը Ռուսաստանին: