Մարդու իրավունքների պաշտպանը սեպտեմբերի 30-ին Վայոց ձորի մարզի Վայք համայնքում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ: Անահիտ Մանասյանը վերահաստատել է բարձրացված խնդիրներին իր մանդատի շրջանակներում հետևողական լինելու պատրաստակամությունը և նշել, որ դրանք լինելու են ամենօրյա հատուկ ուշադրության ներքո:
Պաշտպանը տեղում իրականացրել է փաստահավաք աշխատանքներ, հավաքվել են մանրամասն տեղեկություններ: Մասնավորապես՝ Վայքում տեղակայված գրանցման կենտրոնում բռնի տեղահանվածների հետ տեղի են ունեցել զրույցներ, ուսումնասիրվել են նրանց գրանցման, սննդի, բուժօգնության, հիգիենայի տրամադրման և կացարանով ապահովման հետ կապված և առաջնային լուծումներ պահանջող հարցերը:
Բազմաթիվ հարցեր քննարկվել են իրավասու պետական մարմինների հետ՝ անհրաժեշտ լուծումներ գտնելու նպատակով: Անհատական մոտեցում է ցուցաբերվելու յուրաքանչյուրի իրավունքների պատշաճ իրացմանը:
Բռնի տեղահանված անձինք Պաշտպանին ներկայացրել են իրենց բնակավայրում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած մարդու իրավունքների լրջագույն խնդիրները:
Փաստահավաք աշխատանքները շարունակվում են: