Ժամը 14:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանվել է 100 հազար 437 անձ: Հակարիի կամուրջն այս պահի դրությամբ հատել է 21 հազար 62 տրանսպորտային միջոց: Հաշվառված անձանց թիվը կազմում է 82 հազար 827:
Այդ մասին հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Բաղդասարյանի խոսքով՝ շարունակվում է նաև տեղաբաշխումն ըստ մարզերի:
Ժամը 16:00-ի դրությամբ պետության առաջարկած կեցավայրերում է գտնվում 34 607 անձ:
Այժմ՝ տեղաբաշխումն ըստ մարզերի.
Արագածոտն՝ 187
Արարատ՝ 8194,
Արմավիր՝ 3104,
Գեղարքունիք՝ 3009
Լոռի՝ 1626
Կոտայք՝ 9490
Շիրակ՝ 1391
Սյունիք՝ 2273
Վայոց ձոր՝ 1740
Տավուշ՝ 1902
Նազելի Բաղդասարյանի խոսքով՝ կեսգիշերից հետո ԼՂ-ից բռնի տեղահանվածների հոսքը զգալիորեն նվազել է: