Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը հոկտեմբերի 10-ին է: Արդեն իսկ ակնհայտ է, որ ընդդիմադիր ուժերին չի հաջողվում համախմբել ուժերը և միասնական քվեարկությամբ քաղաքապետ ընտրել: Ստեղծված իրավիճակում «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանն առաջարկում է բոյկոտել առաջին նիստը, որպեսզի քաղաքապետ ընդհանրապես չընտրվի, և անցկացվեն ավագանու նոր ընտրություններ: Իսկ ինչպես են արձագանքում ընդդիմադիր մյուս ուժերը՝ «Մայր Հայաստան» դաշինքն ու «Հանրային ձայն» կուսակցությունը:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: