Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի հարակից մարտական դիրքերում սեպտեմբերի 29-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնում են ԼՂ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից` տեղեկացնելով, որ առաջիկայում կհաստատվի նրանց ինքնությունը։