Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում ներկայացրել է իր գործունեությունը Գորիսի շրջանում:
«Այսօր Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը ԵՄ քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների գրասենյակի գործընկերների հետ միացավ Գորիսում գտնվող մեր դիտորդներին՝ պարեկելու Լաչինի միջանցքի մուտքը՝ ներկա իրավիճակն ավելի լավ հասկանալու համար։
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատն է՝ դիտարկել և զեկուցել զարգացումները Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջաններում»,- գրված է առաքելության միկրոբլոգում: