ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Սվետլանա» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Շիրակի մարզ, ք. Արթիկ) և հայտնաբերել, որ այնտեղ խախտվել են հայրենական և ԵԱՏՄ իրավական նորմերով այդ ոլորտին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Մասնավորապես՝
- սննդի կառույցը ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով և անձնակազմի համար առանձնացված հանդերձարանով.
- սննդի կառույցի հատակը և պատերը չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում և հնարավոր չի եղել պատշաճ մաքրում ու ախտահանում իրականացնել.
- առկա է եղել կեղտի կուտակում, գոլորշու խտացում, անցանկալի բորբոսների աճ և մասնիկների թափվելու հնարավորություն.
- սննդամթերքի արտադրության գործընթացում չի սահմանվել օգտագործվող արտադրական շինությունների և սարքավորումների մաքրում, լվացում, ախտահանում, միջատազերծում և կրծողների ոչնչացում.
- սննդի շղթայում ներգրավված աշխատողները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների:
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: