Ֆրանսիացի լուսանկարիչ Ժիլ Բադերը, ով լուսանկարել է ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ տեղահանված անձանց, ֆեյսբուքյան էջում գրել է.
«Լուսանկարում էի երեխաներին (48 ժամ ճանապարհ` մեքենայի բեռնաթափքի վրա` Լաչինի միջանցքով անցնելու համար), և հանկարծ երեխաներից մեկը ինձ խնձոր տվեց: Ես ցանկանում էի մերժել, որովհետև դա նրան ավելի անհրաժեշտ էր, քան ինձ, բայց նրա հայրը և նա ստիպեցին, որ ես վերցնեմ ... Սա այն ամենն է, ինչ կցանկանայի գրել այսօր ... Առաջին անգամ ստիպված եմ իջեցնել տեսախցիկը ... հույզերից խեղդվելով...»: