Անահիտ Ավանեսյանն այսօր եղել է նաև Վայքի հումանիտար կայանում տեղակայված բժշկական կետում։ Այստեղ նույնպես հերթապահություն է իրականացնում շտապօգնության ծառայությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Վայոց ձոր» մասնաճյուղի աշխատակիցները ևս ներգրավված են աշխատանքներում` հետևելու սանիտարահամաճարակային կանոնների պատշաճ պահպանմանը։
Նախարարը զրուցել է քաղաքացիների և բուժանձնակազմի հետ, լսել նրանց կարիքները` ըստ պահանջի համալրելու տրամադրվող բուժծառայությունը։