ԼՂ-ից բռնի տեղահանվել է 98.625 անձ: Հակարիի կամուրջը այս պահի դրությամբ հատել է 20.892 տրանսպորատային միջոց: Այդ մասին հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով ժամը 20:00-ի դրությամբ առկա տվյալները: