ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Մոսկվան Բաքվի հետ կքննարկի արդեն Ադրբեջանի տարածքում ռուս խաղաղապահների առաքելությունը երկարաձգելու հնարավորությունը։
«Առայժմ դժվար թե որևէ մեկը պատասխանի այդ հարցին, քանի որ այժմ խոսքը Ադրբեջանի տարածքում տեղակայված առաքելության մասին է։ Դա կդառնա ադրբեջանական կողմի հետ մեր քննարկման թեման»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության դադարեցումից հետո ռուսական խաղաղապահ առաքելության հետագա ճակատագրի մասին հարցին։