ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Սինդի ՄքՔեյնը Իքսի իր միկրոբլոգում գրառում է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին օգնություն տրամադրելու մասին:
«ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի մեր թիմը Հայաստանում Սյունիքի մարզի Գորիս քաղաքում է, սահմանի մոտ, աջակցում է բռնությունից փախչող ընտանիքներին: Մենք արդեն վրաններ ենք տեղադրել՝ օրական մինչև 2000 մարդու տաք սնունդով ապահովելու համար և անհրաժեշտության դեպքում պատրաստվում ենք արագ ընդլայնել օգնությունն ամբողջ երկրում»,- գրել է կազմակերպության ղեկավարը: