Վերջին տվյալների համաձայն՝ բռնի տեղահանվածների թիվը հասել է շուրջ 93000-ի: Նրանցից 69916 անձ արդեն իսկ հաշվառվել է: Այդ մասին հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Ընդհանուր թվով 23433 անձ արդեն օգտվել է Կառավարության հատկացրած կեցավայրերից:
Ըստ այդմ՝ Արագածոտնի մարզում տեղաբաշխվել է 976 անձ, Արարատի մարզում` 6031, Արմավիրի մարզում` 2124, Գեղարքունիքում` 2137, Կոտայքում` 5323, Լոռիում` 1187, Սյունիքում` 2050, Տավուշում` 1183, Վայոց ձորում՝ 1555, Շիրակի մարզում՝ 897: