Ստեփանակերտից Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են մեծահասակների մահվան, ինսուլտի դեպքեր. Գորիսում հայտարարել է առողջապահության նախարարը: Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ տասն ամիս շրջափակված ԼՂ-ում թերսնված, անհրաժեշտ դեղորայք չստացած բռնի տեղահանված մեր հայրենակիցներից շատերն առողջական խնդիրներ ունեն, և շատ կարևոր են նրանց կարիքների արագ գնահատումը, անհրաժեշտ բուժօգնության տրամադրումը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան