Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը CBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն մտադիր է մի քանի օրվա ընթացքում թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետների միջազգային խմբի այցը Լեռնային Ղարաբաղ. տարածաշրջան այցելելու հնարավորություն կունենան նաև արտասահմանյան լրատվամիջոցները:Հաջիևի խոսքով՝ Ադրբեջանը նպատակ չունի Ղարաբաղի հայերին ստիպել լքել այս շրջանը, ընդհակառակը, երաշխավորում է նրանց անվտանգությունը, եթե որոշեն մնալ: Հաջիևի խոսքով՝ Բաքուն համապարփակ ծրագիր ունի Ղարաբաղի հայերի համար ապահով և ավելի լավ կենսապայմաններ ապահովելու համար, սակայն չցանկացողները կարող են հեռանալ՝ շեշտել է Հաջիևը:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: