Բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ձևավորված աշխատանքային խմբերը Գորիսում, Կոռնիձորում և Վայքում են: Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
«Հաշվառման կենտրոններում Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացնում են փաստահավաք աշխատանքներ, զրուցում բռնի տեղահանվածների հետ, հավաքագրում նրանց կողմից բարձրացված խնդիրները։
Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116 100»,- նշված է հաղորդագրության մեջ։