Հայաստանը շարունակելու է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հարցով միջազգային ատյաններում իրավական գործընթացը: Եղիշե Կիրակոսյանը հիշեցրել է, որ արցախահայության իրավունքների պաշտպանության վերաբերյալ առկա են ՄԻԵԴ-ի և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները:
Միջազգային իրավական հարցերի Հայաստանի ներկայացուցիչը, անդրադառնալով Բաքվի, այսպես կոչված, «սև ցուցակով» հնարավոր ձերբակալություններին, նշել է, որ մեր երկիրն օգտագործելու է իրավական բոլոր միջոցները ադրբեջանական գործողությունները կանխելու համար:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: