Ստեփանակերտում 5-ամյա աղջիկ է կորել և մեկ տարեց տղամարդ։ Այս մասին տեղեկացնում է ԼՂ ՆԳՆ ԱԻՊԾ-ն:
«Երեխան՝ Մանիկա Վանյանը, ունի ձեռքի և աչքի խնդիր, հագին կարմիր գույնի վերարկու է եղել։ Մոր՝ Վերանիկա Վանյանի հեռախոսահամարն է՝ 097 748089։ Տեսնողներին խնդրում ենք ուղեկցել կառավարության շենք՝ օպերատիվ շտաբ։
Տարեց տղամարդու տվյալներն են՝ 83 տարեկան է, հագին եղել է մոխրագույն տաբատ, վանդակավոր վերնաշապիկ։ Երեկ կեսօրին 1-ին դպրոցից դուրս է եկել և չի վերադարձել։ Տեսնողներին խնդրում ենք զանգահարել 097 241460 հեռախոսահամարին».- ասված է գրառման մեջ։