Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում 3 մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը:
Նրան, մասնավորապես, մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանը և գործունեությանը մասնակցության և Ադրբեջանի տարածք ապօրինի մուտք գործելու հոդվածների հատկանիշներով:
Ընդհանուր առմամբ Վարդանյանին սպառնում է 14 տարվա ազատազրկում:
Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի կողմից ձերբակալվել է Հակարիի կամրջի մոտ տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետում։