Ողբերգական պատմությունը կրկնվում է, քանի որ մենք ականատեսն ենք ծավալվող ժամանակակից ցեղասպանության՝ աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնը այսպես է բնորոշել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի քաղաքականությունը:
Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը կրկին ենթարկվում է էթնիկ զտումների:
«Ադրբեջանի և Թուրքիայի ճիրաններում անթիվ հայեր ապրում են անասելի սարսափներ, ունենում մարդկային կորուստներ, հարկադրված տեղահանություն, սով և մեկուսացում, առաջին անհրաժեշտության ապրանքների անհասանելիություն: Նրանք այն նույն հայերն են, որոնց արմատները խրված են այն հողի մեջ, որը նրանց բազում սերունդներ շարունակ տուն են անվանել»,- ասել է Գիբսոնը իր տեսաուղերձում:
Նա դիմել է միջազգային հանրությանը, կոչ արել անհապաղ քայլեր ձեռնարկել հայ բնակչությանը օգնության ձեռք մեկնելու, նրանց պաշտպանելու, նրանց անվտանգ անցման համար մարդասիրական միջանցք ստեղծելու:
Գիբսոնը հորդորել է նաև անհապաղ դիվանագիտական միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու, որ մարդիկ կարողանան վերադառնալ իրենց տները: