Սոցհարթակներում անխնա քննադատվող «Մայրենի-5» դասագիրքը, պարզվում է, որևէ կապ չունի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ նոր երաշխավորած դասագրքի հետ: Համացանցում տարածվող այդ գիրքը տպվել է կոմերցիոն նպատակով և գույնի տեխնիկական խոտանի պատճառով դեռ 4 տարի առաջ հետ է կանչվել շուկայից: Մնում է պարզել, թե ովքեր և ինչ նպատակով են կեղծիք տարածում:
Մանրամասները` Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: