Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլին X-ի իր էջում անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ զրույցին:
«Զրուցել եմ Հայաստանի իմ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ` քննարկելու ԼՂ-ում լուրջ իրավիճակը: Անհրաժեշտ է հարգել ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, պետք է հումանիտար մուտք ապահովվի: Կանադան պատրաստ է աջակցություն ցուցաբերել»,- գրել է նա: