ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Կոռնիձորից մարզեր տեղափոխելու համար Երևանի քաղաքապետարանը շարունակում է տրամադրել իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«25 ավտոբուս երեկ ուշ երեկոյան ուղևորվել են և այժմ գտնվում են Խնձորեսկում: Պայմանավորված մեր հայրենակիցներին տեղափոխելու դժվարություններով՝ ավտոբուսները մեկնելու են ԼՂ՝ վերջիններիս մուտքը ՀՀ կազմակերպելու համար:
Ավտոբուսների առաջին խմբաքանակը Կոռնիձոր էր մեկնել սեպտեմբերի 25-ին և արդեն հասցրել է մարդկանց որոշ խմբեր տեղափոխել Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզեր»,- գրել է նա: