Սեպտեմբերի 28-ի ժամը 18:00-ի դրությամբ բռնի տեղահանվածների թիվը կազմում է 74 400 անձ: Նրանցից մոտ 55 248-ը հաշվառված է: Այդ մասին հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
17 153 անձ օգտվել է Կառավարության տրամադրած կեցավայրերից. Արագածոտնի մարզում տեղաբաշխվել է 988 անձ, Արարատի մարզում` 3665, Արմավիրի մարզում` 1231, Գեղարքունիքում` 1542, Կոտայքում` 4156, Լոռիում` 663, Սյունիքում` 1958, Տավուշում` 797, Վայոց ձորում՝ 1070, Շիրակի մարզում՝ 783: