Ադրբեջանը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի հայերի՝ Հայաստան կամ այլ երկիր տեղափոխվելու որոշման հետ՝ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, հավելել, թե Բաքուն պատրաստ է նրանց համար ավելի լավ կյանքի պայմաններ ստեղծել:
Գերատեսչությունից կրկին հայտնել են ԼՂ հայության վերաինտեգրման պատրաստակամության մասին:
Ադրբեջանի ԱԳՆ-ից նշել են, որ Հայաստանը այժմ պետք է կենտրոնանա Ադրբեջանի հետ խաղաղության և վստահության կառուցման վրա՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների հիման վրա: