Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանը միանշանակ հետևելու է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմին: Այս մասին նա ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ։
«Ղազախստանը միանշանակ հայտարարել է, որ հետևելու է պատժամիջոցների ռեժիմին։ Մենք շփումներ ունենք համապատասխան կազմակերպությունների հետ պատժամիջոցների ռեժիմի պահպանման վերաբերյալ, և գերմանական կողմից որևէ մտավախություն պատժամիջոցների ռեժիմի շրջանցմանն ուղղված հնարավոր գործողությունների վերաբերյալ, ինձ թվում է, չպետք է լինի»,- ասել է Ղազախստանի նախագահը: