ԱԺ գլխադասային հանձնաժողովը դրակական եզրակացություն է տվել Միջազգային քրեական դատարանի` Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարության նախագծին: Ըստ զեկուցողի՝ կառավարության նախագծի հիմնական թիրախը Ադրբեջանի հանցագործությունների պատասխանատվության համար լրացուցիչ միջազգային իրավական մեխանիզմ գործարկելն է: Մոսկվան Հռոմի ստատուտի վավերացումը հակառուսական քայլ է համարում, այն կապում Ռուսաստանի նախագահին ձերբակալելու Միջազգային քրեական դատարանի որոշման հետ:
Մանրամասները՝ Անի Օհանյանի տեսանյութում: