ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր ունեն աջակցող միջոցների (այդ թվում՝ քայլակ, սայլակ, հենակ, ձեռնափայտ և այլն) կարիք, կարող են զանգահարել 114 թեժ գիծ։ Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
ԱՍՀՆ-ն հայտնում է, որ նախարարությունը կկազմակերպի աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։