Առողջապահության նախարարությունը դիմում է քաղաքացիներին արյան դոնոր դառնալու կոչով:
«Դարձե՛ք արյան դոնոր, կատարե՛ք մարդասիրական քայլ, փրկե՛ք կյանքեր:
Ինչպե՞ս դառնալ արյան անվարձահատույց դոնոր:
Արյունատվության համար քաղաքացիները կարող են անձնագրով՝ ժամը 09:00-12:30-ը, մոտենալ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն (Հրաչյա Ներսիսյան փող., 7 շենք), 010 283 823:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Արյան բանկ (Գյուրջյան 10), 010-64-59-00»,- նշված է նախարարության հայտարարության մեջ: