Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 27-28-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 43 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարած։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության ու փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու՝ 3-ական, սպանության փորձի, խուլիգանության և ընտանեկան բռնության՝ 2-ական, հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ կամ առարկաներ կեղծելու, փոխելու, ոչնչացնելու կամ թաքցնելու կամ կեղծ ապացույցներ ներկայացնելու, տրանսպորտային միջոցները կամ տրանսպորտային ենթակառուցվածքները անորակ վերանորոգելու կամ տեխնիկական անսարքությամբ շահագործման բաց թողնելու, թմրամիջոցի մաքսանենգության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու, շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու ու ինքնիրավչության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 3 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և կողոպուտի 2-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 1 մարդ զոհել է, 27-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: