Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Դեսպանը նշել է, որ 5 տոննա բժշկական օգնությունը ներառում է բժշկական սարքավորումներ և դեղորայք` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ծանր վիրավորում ստացածների բուժման համար:
Քննարկվում է նաև այրվածքներ ստացած մի քանի բուժառուի Ֆրանսիայի մասնագիտացված բժշկական կենտրոններ տեղափոխելու հարցը:
«Ֆրանսիայի Հանրապետության օպերատիվ արձագանքը խոսում է հայ-ֆրանսիական ջերմ հարաբերությունների մասին: Մեր երկարաժամկետ համագործակցությունը կնպաստի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների թե՛ հրատապ կարիքների լուծմանը, թե՛ հետագա ինտեգրմանը»:
Օգնությունը կտրամադրվի ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնին» և Գորիսի բժշկական կազմակերպություններից մեկին»,- ասված է հաղորդագրության մեջ: