ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ցանկանում են ապակայունացնել եվրասիական տարածքը և դուրս մղել Մոսկվային այնտեղից: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Միացյալ Նահանգները Երևանին վերաբերվում է կործանարար ֆանատիզմով. ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանտա Փաուերի և պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի պատվիրակություններն ու սենատորներ արդեն այցելել են Հայաստան:
Վաշինգտոնը և Բրյուսելը համոզում են Հայաստանի իշխանություններին դուրս գալ ՀԱՊԿ-ից, արագացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, վերակողմնորոշել ռազմատեխնիկական համագործակցությունը և խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ»,- նշել է Զախարովան։