Հայաստանի ժողովուրդը անցել է կյանքի բազմաթիվ փորձությունների ու ողբերգությունների միջով, որոնք մյուսները չեն զգացել, և, հետևաբար, լավ գիտեն, թե ով է թշնամին, ով՝ բարեկամը։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայ ժողովուրդը հիշում է Ռուսաստանի օգնությունը, որն ընդունեց մարդկանց իր տարածքում, ուղարկեց խաղաղապահներ, ցուցաբերեց հումանիտար կամ տնտեսական աջակցություն։
Հայաստանի ժողովուրդը հիշում է Ռուսաստանի օգնությունը՝ չնայած այն վիթխարի ռեսուրսներին, որոնք Արևմուտքը տրամադրել է մեդիատարածքի տեղեկատվության մշակմանը։ Դա անում են, մասնավորապես, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները։
Մոսկվան ակնկալում է, որ դա կանցնի նվազագույն հետևանքներով, թեև այն, ինչին դիպչում է ամերիկյան ձեռքը, ենթակա է խոր ճգնաժամերի։ Մենք հիմա դա տեսնում ենք տարածաշրջանում, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում հենց արևմտյան աշխարհը, հենց Վաշինգտոնը, Բրյուսելը, Փարիզը հայտարարեցին իրենց մասին՝ որպես նոր միջնորդների և նոր երաշխավորների։
Ռուսաստանը շարունակում է իրականացնել իր առաքելությունը, մեր խաղաղապահները գտնվում են տարածաշրջանում, և սա մեր մտադրությունների լավագույն հաստատումն է։ Ռուսաստանը հոգածությամբ է վերաբերվում Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, Մոսկվան երբեք չի հրահրի դրանց սրումը»,- նշել է Զախարովան։