«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ: Հիշեցնելով, որ «Մայր Հայաստան» դաշինքը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելիս ոչ թե զուտ քաղաքապետի պաշտոնի հարց են դրել, այլ այն համարել են միջոց` Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը փոխելու համար, դաշինքը հայտնել է` ոչ իշխանական դաշտում կոնսենսուսի պարագայում «Մայր Հայաստան»-ն իր մանդատներով կօգնի ոչ իշխանական դաշտից նոր քաղաքապետի նշանակմանը՝ իր քվեն տալով «Ազգային առաջընթացի» ներկայացրած քաղաքապետի թեկնածուին՝ Հայկ Մարությանին: