Սեպտեմբերի 26-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել քաղաքական հարցերով ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Սաշա Բեյքերի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի միջև:
Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրի միջև հարաբերությունների, տարածաշրջանում իրավիճակի և անվտանգության հարցերի շուրջ: Քննարկվել են նաև երկկողմ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները։