Այժմ մի քանի պատմություն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների մասին: Ստեփանակերտում հարևանությամբ ապրած ընտանիքները հիմա հարևաններ են Գեղարքունիքի Մեծ Մասրիկ բնակավայրում: Հայաստան են հասել առանց ոչնչի՝ հողաթափերով: Մեկ այլ ընտանիք էլ նույն մարզի Հայրավանք բնակավայրում կառավարության տրամադրած կացարանում է տեղավորվել: Հայաստան մեկնելիս՝ նրանք նախընտրել են իրենց իրերով չզբաղեցնել տեղը, որտեղ կարող էր թեկուզ մեկ հավելյալ մարդ տեղավորվել:
Հեղինակ՝ Աննա Զախարյան