Երևան քաղաքում սեպտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 29-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 30-ին, հոկտեմբերի 1-2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 29-30-ին, հոկտեմբերի 2-ին առանձին շրջաններում, հոկտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 29-30-ին, հոկտեմբերի 1-2-ին առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 30-ի և հոկտեմբերի 1-ի ցերեկային ժամերին նույնքան կնվազի։
Երևան քաղաքի սեպտեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ
-
Օդի առավելագույն ջերմաստիճան 33.3°C (2002թ.)
-
Օդի նվազագույն ջերմաստիճան 2.6°C (1992թ.)
-
Օդի միջին օրական ջերմաստիճան 18.1°C