Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հանդիպել է մարզում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ։ Այս մասին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից:
«Հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելուն, անհրաժեշտության դեպքում կարիքները հոգալուն, ինչպես նաև կրթության շարունակականությունն ապահովելուն առնչվող հարցեր։
Բուհերի ղեկավարները հավաստել են, որ հնարավորությունների սահմաններում կաջակցեն բռնի տեղահանված հայրենակիցներին աջակցելու գործընթացին։ Մարզպետը վստահեցրել է, որ աշխատանքներում հաշվի կառնվեն բոլոր կառույցների ու կազմակերպությունների հնարավորություններն ու աջակցության առաջարկները»,- ասված է հաղորդագրության մեջ։