Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կաջակցի նաև Հայկական կարմիր խաչը: Այս պահին, գործակցելով պետական կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, լրացնում են Հայաստան տեղափոխվածների տվյալները: Մտադիր են հոգեբանական աջակցություն ցուցաբերել: Նաև «Որոնում» ծառայությունն են գործարկել, աշխատում է կազմակերպության թեժ գիծը:
Մանրամասները` Հերմինե Բաղդասարյանի ռեպորտաժում: