Երեք օր է՝ շարունակվում է Լեռնային Ղարաբաղից մեր հայրենակիցների բռնի տեղահանումը Հայաստան: Նրանց ընդունման, տեղավորման, կարիքների գնահատման ու դրանց լուծման խնդիրներով զբաղվում է Կառավարության «Հումանիտար կենտրոնը»: Մեր հայրենակիցներին ցուցաբերված աջակցության ընթացքն է ներկայացրել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, նաև տեղեկացրել, որ ժամեր առաջ Հայաստան են տեղափոխվել պայթյունից մահացածների աճյունները: Առողջապահության նախարարը նշել է, որ 125 աճյուն է տեղափոխվել դատաբժշկական փորձագիտական կենտրոն՝ նույնականացնելու համար:
Մանրամասները` Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: