ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել օդային ճանապարհով բժշկական օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին:
«Իմ գրասենյակն ուշադրությամբ հետևում է Արցախում իրադրության զարգացմանը: Պայթյունի հետևանքով հարյուրավոր վիրավորների մասին հաղորդումները խոր տագնապ են առաջացնում։ Կոչ եմ անում Բայդենի վարչակազմին՝ անհապաղ մարդասիրական օգնություն ուղարկել և աջակցել տուժածներին օդային բժշկական օգնություն հասցնելուն: Նախագահ Ալիևը պետք է թույլ տա օգնության ազատ հոսք՝ առանց որևէ պայմանի կամ սահմանափակումների»,- X-ի (նախկին Twitter)-ի իր միկրոբլոգում գրել է կոնգրեսականը: