«Զանգեզուրի միջանցքը շատ կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար: Այն ռազմավարական խնդիր է, է և մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի այդ միջանցքը շուտափույթ բացվի։ Եթե Հայաստանը չբացի այդ ճանապարհը, այն կանցնի Իրանով»,- այս մասին Նախիջևանից վերադառնալիս հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, թե «Զենգեզուրն ու Լաչինը պետք է դառնան խաղաղության միջանցքներ»:
Թուրքիայի նախագահը նշել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով» Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների միջև ավտոճանապարհային և երկաթուղային կապի հաստատումը կամրապնդի նաև Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները։
Նրա խոսքով՝ միջանցքը հնարավոր չէ պատկերացնել որպես պատերազմի վայր և այդ խնդիրը պետք է լուծվի առանց կռիվների և բախումների: «Եթե Հայաստանը դեմ լինի, ապա Ադրբեջանից Թուրքիա գնացքները կանցնեն Իրանի տարածքով: Թեհրանը դրան դրական է նայում, ուստի հնարավոր է Իրանի տարածքով Ադրբեջան անցնելու հնարավորություն լինի»,- նշել է նա։