Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են՝ նախարար Մկրտչյանը բրիտանացի հայտնի ռազմական բժիշկ, Բիրմինգհեմի համալսարանի Բեկորային և այրվածքային վիրավորումների ուսումնասիրության բաժնի ղեկավար, պրոֆոսոր Սթիվ Ջեֆերիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հումանիտար հետևանքները:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ համագործակցությամբ բժշկին ներկայացվել են տուժածներին մատուցվող բժշկական ծառայությունների ծավալները:
Սթիվ Ջեֆերին և իր թիմն այրվածքաբանների հետ համատեղ բժշկական ծառայություններ կմատուցեն տուժածներին:
44-օրյա պատերազմի օրերին ևս բժիշկն ու իր գլխավորած խումբը Հայաստանում էին՝ շուրջ երկու շաբաթ Հայաստանի տարբեր հիվանդանոցներում իրականացնում էին վիրահատություններ: