ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ ստացած մեր հայրենակիցներին:
«Այս պահին 23 տուժած, հիմնականում ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում, անցնում են հետազոտություններ և ստանում անհրաժեշտ բուժօգնություն:
Պայթյունից տուժածների տեղափոխումը անընդհատ, հերթափոխով և հնարավորիս արագ շարունակվելու է»,- ասված է հաղորդագրության մեջ: