Այսօր Գորիս է ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին «Լուրերի» ուղիղ եթերում հայտնեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
Նա տեղեկացրեց, որ Փաուերի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Գորիսում գործող կոորդինացնող կենտրոն: Նախատեսվում է նաև պատվիրակության այց Կոռնիձորի հումանիտար կայան:
Հիշեցնենք՝ Հայաստան են ժամանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ: Պատճառը բռնի տեղահանված Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության զանգվածային հոսքն է Հայաստան: Սա նախորդ շաբաթ Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարից հետո ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների առաջին այցն է Հայաստան: