Հայաստան ժամանած ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը X-ի իր էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Վայրէջք եմ կատարել Երևանում՝ Հայաստանում: Երկրի և տարածաշրջանի համար այս կարևոր պահին ես այստեղ եմ՝ վերահաստատելու ԱՄՆ-ի վճռական աջակցությունն ու գործընկերությունը Հայաստանի հետ և անմիջականորեն խոսելու նրանց հետ, ովքեր տուժել են Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամից»,- գրել է Փաուերը: