Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների վարչապետների հանդիպումը Բիշքեկում տեղի կունենա հոկտեմբերին։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Այժմ մենք հնգյակի մեր գործընկերների հետ քննարկում ենք համատեղ համագործակցության նախագծերի ֆինանսավորման հատուկ մեխանիզմներ: Այդ մասին մանրամասն կքննարկենք հոկտեմբերի 26-ին Բիշքեկում»,- ասել է Միշուստինը՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպման ժամանակ:
ԵԱՏՄ-ն ներառում է Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։