Պաշտոնական այցով Նախիջևան ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ առ դեմ բանակցություններից հետո կայացել է մամուլի ասուլիս, որի ժամանակ Էրդողանը բացառիկ է համարել թուրք-ադրբեջանական հարաբերությունները:
«Թուրք-ադրբեջանական հարաբերություններն աշխարհում նմանը չունեն»,- ասել է Էրդողանը և հավելել, որ երկու երկիրը շարունակում է աշխատել բոլոր ոլորտներում կապերի և համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով։
Ադրբեջանի նախագահ Ալիևն էլ հայտարարել է, որ կարևոր քայլեր են ձեռնարկվել Թուրքիայի հետ ապրանքաշրջանառության ավելացման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ այս տարվա յոթ ամսվա ընթացքում երկու երկրի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 40 տոկոսով, և վստահություն է հայտնել, որ այդ ցուցանիշը կաճի: