Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր անհանգստությունն է հայտնել Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր ռազմական հարձակմամբ՝ ընդգծելով, որ Բաքուն սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Այս մասին նա ասել է ֆրանսիական հեռուստաալիքներից մեկի հետ զրույցում:
«Ֆրանսիան շատ զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում: Այսօր Ռուսաստանն Ադրբեջանի հետ է, իսկ Թուրքիան միշտ աջակցել է Բաքվի ձգտումներին»,- հայտարարել է Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահը դարձյալ դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում և ընդգծել, որ Ղարաբաղի հայերի իրավունքները պետք է հարգվեն: Մակրոնը հաստատել է այն դիքորոշումը, որ պետք է համախմբել ԼՂ մարդասիրական օգնություն ցուցաբերելուն ուղղված ջանքերը: